Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը` Վեյկ ան Զեեում
Սպորտ
12:43 20/01/2012

Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը` Վեյկ ան Զեեում

Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատի «Տատա Սթիլ» խոշոր փառատոնի «A» մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Լյուկ Վան Վելիի հետ: Այժմ նա իր ակտիվում 3,5 միավոր ունի և Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Վերջինս, իր հերթին, հաշվետու տուրում միավորը կիսեց Գիրիի հետ: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
«C» մրցաշարում հանդես եկող Էլինա Դանիելյանը զիջեց Տիկկանենին:
Ավելացնենք, որ այսօր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցակցելու է ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ:

«A» մրցաշար, 5-րդ տուր

Կառլսեն-Գիրի 0,5:0,5
Հաշիմով-Իվանչուկ 0:1
Կամսկի-Կարուանա 0,5:0,5
Կարյակին-Գելֆանդ 0:1
Նակամուրա-Նավարա 1:0
Ռաջաբով-Տոպալով 0,5:0,5
Վան Վելի-Արոնյան 0,5:0,5

Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո

1. Արոնյան-3,5 միավոր
2. Կառլսեն-3,5
3. Կարուանա-3
4. Իվանչուկ-3
5. Ռաջաբով-3
6. Գելֆանդ-2,5
7. Գիրի-2,5
8. Նակամուրա-2,5
9. Տոպալով-2,5
10. Վան Վելի-2,5
11. Կամսկի-2
12. Կարյակին-2
13. Հաշիմով-1,5
14. Նավարա-1
 

Placeholder
Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը` Վեյկ ան Զեեում