Քաղցկեղի բուժում առանց որևէ հակազդեցության
Առողջություն
11:17 20/01/2012

Քաղցկեղի բուժում առանց որևէ հակազդեցության

Բացի մահացության դեպքերի բարձր տոկոսից, քաղցկեղը սարսափեցնում է նաև բուժման` օրգանիզմի համար կործանարար հակազդեցությամբ: Քիմիոթերապիա, ճառագայթում, մազաթափություն, որոշ օրգանների հեռացում... Այս ամենը երբեմն ավելի շատ է վհատեցնում հիվանդներին, քան հիվանդությունն ինքնին:

Ըստ Doctors.am-ի՝ մեզանից քչերն են տեղյակ, որ գոյություն ունի գիտությամբ ապացուցված բուժման միջոց, որը թույլ է տալիս պաշտպանել Ձեր օրգանները և խուսափել հակազդեցությունից: Այս բուժման մեթոդը բավականին արդյունավետ է, սակայն , չգիտես` ինչու, չի օգտագործվում ուռուցքաբանների կողմից: Ֆոտոդինամիկ թերապիայի ընթացքում օգտագործվում են քաղցկեղի բջիջների դեմ հատուկ դեղամիջոցներ, որոնք ազդում են միայն այն ժամանակ, երբ նրանց վրա է ուղղորդվում լազերի ճառագայթը:

Քաղցկեղի բջիջները կլանում են այդ դեղամիջոցները, այնուհետև վնասված հատվածը ենթարկվում է լազերային ճառագայթման, դեղամիջոցները ակտիվանում են և ոչնչացնում ուռուցքը: Այս դեղամիջոցները ունիվերսալ են և կարող են օգտագործվել մարմնի գրեթե բոլոր հատվածներում: Ողջ գործընթացը 1,5 ժամից ավել չի տևում:

Քաղցկեղից տառապող շատ հիվանդներ կարող են բավարարվել միայն այս թերապիայով, առանց քիմիայի կամ ճառագայթման ենթարկվելու: Չնայած, ֆոտոդինամիկ թերապիան կարող է նաև կիրառվել որպես կոմպլեքս-թերապիա: Բացի այդ, ուռուցքը հեռացնելուց հետո առողջ հյուսվածքները, որոնք առնչվում են վնասված հյուսվածքների հետ, վերականգնում են իրենց նախկին չափսերը` առանց որևէ սպիերի:

Ի վերջո, նմանատիպ թերապիայի ևս մեկ դրական կողմ է նրա մատչելի գինը: Ուռուցքների քիմիական բուժման հետ համեմատած` ֆոտոդինամիկ թերապիան ավելի մատչելի է: Բացի այդ, հիվանդները ստիպված չեն ամիսներով մնալ հիվանդանոցում: Ֆոտոդինամիկ թերապիան կարող է կիրառվել նաև ամբուլատոր կարգով:

Placeholder
Քաղցկեղի բուժում առանց որևէ հակազդեցության