Թուրքիան սպառնում է դատի տալ Իրանին միջազգային դատարանում
Իրավունք
12:17 20/01/2012

Թուրքիան սպառնում է դատի տալ Իրանին միջազգային դատարանում

Թուրքիան սպառնում է դատի տալ Իրանին միջազգային դատարանում:
Այդ մասին նշված է իրանական «փարսինե.քոմ» կայքում թողարկված հոդվածում:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը սպառնացել է, որ եթե Իրանը ընթացիկ շաբաթվա ընթացքում չնվազեցնի Թուրքիա առաքվող գազի սակագինը, ապա Անկարան կդիմի միջազգային դատարան:

Թուրք նախարարն իր բողոքը հետևյալ կերպ է հիմնավորել. «Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ Իրանը չափազանց բարձր գնով է իր գազը վաճառում Թուրքիային: Գազի գնի վերանայման առթիվ երկու անգամ դիմել ենք Իրանին, սակայն վերջինս անտեսել է թուրքական կողմի պահանջը»:

Նշենք, որ իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ`օրական միջին հաշվով Իրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալները կազմում են 30 միլիոն խորանարդ մետր: Իրանի և Թուրքիայի միջև 1996թ. 25 տարով պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի` նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա:

Placeholder
Թուրքիան սպառնում է դատի տալ Իրանին միջազգային դատարանում