Ոսկու գինը իջել է, իսկ թանկարժեք մետաղներինը՝  աճել
Տնտեսություն
15:09 21/01/2012

Ոսկու գինը իջել է, իսկ թանկարժեք մետաղներինը՝ աճել

Չնայած հունվարի 19-ին ոսկու գներն իջել են, այնուամենայնիվ համաշխարհային առևտրային վաճառքը սկսելու պահին թանկարժեք մետաղի գները աճել են` գրանցելով 5-օրյա գնային մաքսիմումի` եռակի ունցիայի համար հասնելով 1669,91 դոլարի:

Բացի այդ, ԱՄՆ-ում գործազրկության նպաստների նախնական հայտերի քանակը հունվարի 8-ից 14-ը նվազել է 50.000-ով՝ հասնելով 352.000-ի: Դա ամենանշանակալին է վերջին 6 տարում, իսկ հայտերի քանակը ամենացածրն է 2008թ.-ի ապրիլից հետո: Միաժամանակ ԱՄՆ-ում սպառողական գների հաշվետվությունը ցույց է տվել, որ դեկտեմբերի ցուցիչը մնացել է անփոփոխ` առաջ բերելով ոսկու արժեքի նվազում:

Ըստ վերլուծաբան Միքայել Վերդիյանի՝ ոսկու գնի նվազման հետ մեկտեղ իջել է նաև պլատինի գինը, սակայն մնացած թանկարժեք մետաղները`արծաթը և պալադիումը մնացել են դրական գոտում: Արդյունքում, պալադիումի գինը աճել է 0,7%-ով՝ հասնելով 647,25 դոլարի, իսկ արծաթինը՝ 0,53%-ով հասնելով եռակի ունցիայի համար 30,60 դոլարի:

Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հունաստանի-մասնավոր վարկատուների հետ բանակցությունները Հունաստանի պետպարտքի վերաբերյալ. բանակցությունները պետք է ավարտվեն այս շաբաթ:

Բանակցությունների անհաջող արդյունքը կարող է թանկարժեք մետաղների արժեքի վրա ճնշումն ուժեղացնել: Այսօր ոսկու գները նույնպես որոշվելու են օվկիանոսից այն ափից եկող մակրոտնտեսական վիճակարգությամբ, հաշվի առնելով երկրորդական շուկաներում դեկտեմբերի նկատմամբ բնակարանների վաճառքի ծավալների փոփոխմամբ:
 

Placeholder
Ոսկու գինը իջել է, իսկ թանկարժեք մետաղներինը՝ աճել