Անչափահաս երեխան մնացել է բնակարանում միայնակ. օգնության են հասել փրկարարները
Հասարակություն
19:55 23/01/2012

Անչափահաս երեխան մնացել է բնակարանում միայնակ. օգնության են հասել փրկարարները

Այսօր Դավիթաշենում անչափահաս մի երեխա է մնացել փակ դռների հետևում: ԱԻՆ լրատվական կենտրոնից փոխանցում են, որ հունվարի 23-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 34 շենքի 53-րդ բնակարանի դուռը փակվել է և ներսում է մնացել անչափահաս երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և 2004 թ. ծնված Արթուր Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:
 

Placeholder
Անչափահաս երեխան մնացել է բնակարանում միայնակ. օգնության են հասել փրկարարները