Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին և 2012 թվականին նախատեսված ծրագրերին, հայտնում են հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը և կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:
Կարևորելով ոլորտի նշանակությունը մեր հանրապետության զարգացման համար` նախագահն ընդգծել է այստեղ իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը և այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: