ԵՊՀ  ռեկտորը արժանացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալի
Կրթություն, գիտություն
18:34 25/01/2012

ԵՊՀ ռեկտորը արժանացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալի

Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով, որին մասնակցում էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ գերատեսչության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում նախարարը  կարևորեց, որ միջացառումն անցկացվում է այս առաջատար բուհում, որը ևս մեծ դերակատարություն ունի բանակաշինության գործում: Նա հիշեցրեց, որ Հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ համատեղ երկու խոշոր միջոցառում էլ կազմակերպվել էր 2011 թ-ին` գիտաժողով և արշավ դեպի Արցախ:


Պաշտպանության նախարարի հրամանով համալսարանական մի խումբ դասախոսներ` ռեկտորի գլխավորությամբ, արժանացան ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալների: ԵՊՀ-ի կողմից էլ պատվոգրեր ստացան մի խումբ ուսանողներ և աշխատակիցներ` բանակ-համալսարան կապի ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:

ԼՂՀ վարչապետի և ԵՊՀ արծաթե մեդալներով ` Արցախյան ազատամարտում մեծ ավանդ ունենալու համար պարգևատրվեց ԵՊՀ դասախոս, քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանը:

Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունից և պարգևատրումից հետո ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցղիչները և ուսանողները հանդես եկան գիտական զեկույցներով` ներկայացնելով Հայոց բանակի պատմական ուղին և կայացման առանձնահատկությունները: Գիտաժողովի շրջանակներում ցուցադրվեցին նաև ԵՊՀ աշխատակից Քեյթի Գունդակչյանի լուսանկարները, որոնք արվել են ՀՀ-ում, Արցախում և Արևմտյան Հայաստանում:

 

Placeholder
ԵՊՀ ռեկտորը արժանացավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի հոբելյանական մեդալի