Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի նախագահ. Քարին տակի պաշտպանությունը հիմնարար հաղթանակներից մեկն է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շուշիի շրջան և մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին և հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել և պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու մեր մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, և մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը:
Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: