BBC-ին` «Շախմատի» և Հայաստանի կրթական համակարգի մասին
Կրթություն, գիտություն
15:56 26/01/2012

BBC-ին` «Շախմատի» և Հայաստանի կրթական համակարգի մասին

ՀՀ ԿԳՆ-ն տեղեկացնում է, որ օրերս հաղինակավոր բրիտանական BBC գործակալությունը ռեպորտաժ է հեռարձակել շախմատի և Հայաստանի կրթական համակարգի մասին:

ԿԳՆ-ից նշում են, որ «Շախմատ» առարկան դառնում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային «բրենդը», որի մասին են վկայում տարբեր երկրների կրթական գերատեսչությունների պատասխանատուների արձագանքները:

«ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գրեթե բոլոր արտասահմանյան այցերի ընթացքում քննարկումների առանձնակի թեմա է դառնում Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի ներմուծումը: Միջազգային հանրությունը հետաքրքրված է մեր երկրի փորձով և այդ հարցին անդրադառնում են նաև աշխարհի առաջատար լրատվամիջոցները»:

 

Placeholder
BBC-ին` «Շախմատի» և Հայաստանի կրթական համակարգի մասին