Թբիլիսիում գտնվող Հ. Թումանյանի տունը գնորդ ունի
Մշակույթ
17:33 26/01/2012

Թբիլիսիում գտնվող Հ. Թումանյանի տունը գնորդ ունի

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան հետագա ճակատագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը և բանաստեղծի թոռնուհի  Իրմա Սաֆրազբեկյանը:

Խորհրդակցության ընթացքում Իրմա Սաֆրազբեկյանը տեղեկացրել է, որ Հովհաննես Թումանյանի բնակարանն ունի արդեն գնորդ, ով գործարքից հետո մտադիր է այն նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:

Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ ԱԳՆ նախարարը բնակարանի վաճառքից հետո վրացական կողմի հետ կքննարկի այն համայնքին հանձնելու հետ կապված իրավական հարցերը:
 

Placeholder
Թբիլիսիում գտնվող Հ. Թումանյանի տունը գնորդ ունի