Արոնյանն այսօր կխաղա Նավարայի հետ
Սպորտ
11:35 27/01/2012

Արոնյանն այսօր կխաղա Նավարայի հետ

Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատային «Տատա Սթիլ» խոշոր փառատոնի «A» մրցաշարում այսօր կկայանան 11-րդ տուրի պարտիաները: Առաջատարը` հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, սպիտակ խաղաքարերով կմրցակցի հետնապահի` Նավարայի հետ: Վասիլի Իվանչուկը, ով 6,5 միավորով երկրորդ տեղում է, կհանդիպի Բորիս Գելֆանդի հետ: 6-ական միավորով 3-4-րդ տեղերը բաժանող Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը կխաղան համապատասխանաբար Վեսելին Տոպալովի և Վուղար Հաշիմովի հետ:

11-րդ տուր

Կառլսեն-Տոպալով
Կամսկի-Նակամուրա
Վան Վելի-Կարյակին
Հաշիմով-Ռաջաբով
Իվանչուկ-Գելֆանդ
Արոնյան-Նավարա
Կարուանա-Գիրի

Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո

1. Արոնյան-7,5 միավոր
2. Իվանչուկ-6,5
3. Կառլսեն-6
4. Ռաջաբով-6
5. Կարուանա-5,5
6. Նակամուրա-5,5
7. Կամսկի-5
8. Վան Վելի-5
9. Կարյակին-4,5
10. Հաշիմով-4
11. Գելֆանդ-4
12. Գիրի-4
13. Տոպալով-4
14. Նավարա-2,5

Placeholder
Արոնյանն այսօր կխաղա Նավարայի հետ