Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է ստորագրել Ալեքսի հետ
Աշխարհում
16:02 28/01/2012

Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է ստորագրել Ալեքսի հետ

Լոնդոնի «Չելսիի» նախկին պաշտպան Ալեքսը երկու տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել Ֆրանսիայի առաջնության առաջատար ՊՍԺ-ի հետ:

«ՊՍԺ-ի տարբերակն ինձ համար առաջնային էր,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Ես շատ լավ գիտեմ, թե այդ ակումբն ինչպիսի հեղինակություն ունի, իսկ ՊՍԺ-ն շատ էր հետաքրքրված իմ ծառայություններով: Երկու տարի «Չելսիում» խաղացել եմ Կառլո Անչելոտտիի ղեկավարությամբ, և հիմա շատ ուրախ եմ, որ կրկին նրա գլխավորությամբ աշխատելու հնարավորություն ունեմ: Իմ բոլոր ակումբների կազմերում էլ չեմպիոն դարձել եմ, և դա հաճելի զգացում է: Մտադիր եմ նույն նվաճմանը հասնել նաև այստեղ, խաղալ ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների լիգայում»:
 

Placeholder
Ֆրանսիական ՊՍԺ-ն պայմանագիր է ստորագրել Ալեքսի հետ