Կարոլինա Կոստները` քառակի հաղթող
Աշխարհում
12:12 30/01/2012

Կարոլինա Կոստները` քառակի հաղթող

Շեֆֆիլդում ավարտված Եվրոպայի գեղասահքի առաջնության կանանց մենասահքում իտալուհի Կարոլինա Կոստները նվաճեց հաղթողի կոչումը: Եվրոպայի արդեն քառակի չեմպիոնուհին հիանալի ելույթ ունեցավ թե կարճ և թե ազատ ծրագրերում` չզիջելով առաջատարի դիրքերը: Արծաթե մեդալը բաժին հասավ ֆինն Կիրա Կորպիին, իսկ ահա բրոնզե մեդալին արժանացավ վրացուհի Ելենա Գադենավիշվիլին: Զարմանալի է, բայց լավագույն եռյակում այս անգամ չկային ռուս գեղասահորդուհիները, ովքեր մշտապես պայքարում էին եթե ոչ ոսկե, ապա գոնե արծաթե մեդալների համար:
 

Placeholder
Կարոլինա Կոստները` քառակի հաղթող