Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փետրվարի 1-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվելու է ցուցահանդես` Իրանի ժամանակակից կիրառական արվեստ: Մինչը փետրվարի 7-ը շարունակվող «Հանուն Աստծ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Ազգայի պատկերասրահից:
Ցուցահանդեսում ներկայացվելու են ժամանակակից կիրառական արվեստի նմուշներ, որոնք կատարված են ավանդական իրանական տեխնոլոգիաներով և ավանդույթներով, զանազան մետաղյա ծաղկամաններ, սկուտեղներ, փայտե ժամացույցներ, ջնարակված ափսեներ, արդի արվեստի նմուշներ, հնագույն հյուսվածք, ինչպես նաև գրակալներ և Ղուրաններ, որոնք նկարազարդված են հնագույն ոճով: Ցուցադրության մեջ հատուկ տեղ են գրավում ժամանակակից իրանցի գեղանկարիչ Ալի Մոհամմադ Շեյխի ստեղծագործությունները: