Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Mediagid.am». Նորությունների ներկայացման քանակով առաջատարը Panorama.am-ն է
«Mediagid.am-ը առաջին հայկական լրատվական ագրեգատորն է ինչպես հայկական ինտերնետում, այնպես էլ Անդրկովկասում»,-Հայաստանում առաջին ազգային լրատվական ագրեգատորի՝ Mediagid.am–ի գործարկման մեկ տարվա արդյունքների ամփոփման ժամանակ ասաց նախագծի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:Նրա խոսքերով՝ նման համակարգեր կան նաև Ուկրաինայում և Ռուսաստանում, սակայն Mediagid.am-ը միակն է, որը կարողանում է հավաքագրել և վերլուծել տեղեկատվությունը հայերենով: Նա նշեց, որ ստացված լրատվական հոսքն ավտոմատ կերպով գնում է դեպի համակարգ և խմբավորված ներկայացվում կայքում: Այսինքն՝ եթե նախկնիում օգտատերերը պետք է այցելեին տասը կայք, ապա միայն այստեղ այցելելով կարող են տեսնել տվյալ կայքերի տեղակատվությունը խմբավորված` թեմատիկ բաժիններով:
Ըստ Ա.Մարտիրոսյանի՝ համակարգը գործընկեր լրատվամիջոցների նորությունը տասը րոպեում տեղադրվում է արդեն վերլուծված տարբերակով` ապահովելով կայքերի նորությունների անկողմնակալությունն ու մատչելիությունը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս Mediagid.am-ը ընդգրկում է հայկական ինտերնետի տեղեկատվության 60%-ը, իսկ մնացած 40 տոկոսը դեռևս ներառված չեն գործընկերների շարքում: Սակայն Ա.Մարտիրոսյանը հույս հայտնեց, որր մոտակա ամիսներին դրանք ևս կմիանան, ինչը հնարավորություն կտա օգտատերերին ներկայացնել տեղեկատվության պատկերն ամբողջությամբ:
Նշենք նաև, որ համակարգում տեղադրվում են 21 հայկական ԶԼՄ-ների` այդ թվում Panorama.am-ի նյութերը:
Ա.Մարտիրոսյանը, ներկայացնելով գործունեության մեկ տարվա վիճակագրական ցուցանիշները, նշեց, որ աշխատանքային օրերին համակարգը մշակում և տեղադրում է 1300-ից ավելի միավոր տեղեկատվություն երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
Մեկ տարվա ընթացքում համակարգը մշակել է 245.000 միավոր տեղեկատվություն:
Ըստ նյութերի քանակության՝ առաջատարների շարքում են panorama.am, panarmenian.net, armenpress.am, newsarmenia.ru և aysor.am կայքերը: Ա. Մարտիրոսյանը հավելեց, որ ըստ նորությունների ներկայացման քանակի՝ առաջատարը Panorama.am էլեկտրոնային թերթն է:
Նշվեց նաև, որ առաջատար դիրքերում են եղել «քաղաքականության», երկրորդը` «հասարակություն», երրորդը` «տնտեսության» բաժինները: