Ռաջաբովի համար դժվար էր մտածել հաղթանակի մասին
Սպորտ
12:13 30/01/2012

Ռաջաբովի համար դժվար էր մտածել հաղթանակի մասին

Հոլանդական Վեյկ ան Զեեում կայացած շախմատային խոշոր փառատոնի «A» մրցաշարի վերջին` 13-րդ տուրում Լևոն Արոնյանը շատ արագ ոչ-ոքի արդյունքով ավարտեց պարտիան ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովի հետ: Դատելով ամեն ինչից` հայ գրոսմայստերը հենց խաղաղ արդյունքի էր տրամադրված, քանզի կես միավորը նրան հնարավորություն էր տալիս մրցաշարն ավարտել առաջին հորիզոնականում:

Մրցակիցներն սկսեցին կրկնել քայլերը, ինչի տրամաբանական հետևանքը ոչ-ոքին էր: Այսպիսով` Արոնյանը, ով սպիտակներով խաղարկում էր Գրյունֆելդի պաշտպանության սիմետրիկ տարբերակը, որում մրցակցի համար շատ դժվար է մտածել հաղթանակի մասին, արձանագրեց անհրաժեշտ արդյունք և ապահովեց առաջին տեղը:
Լևոն Արոնյանն արդեն երկու անգամ հաղթող էր դարձել Վեյկ ան Զեեի մրցաշարում` 2007 և 2008 թթ.` կիսելով, սակայն, առաջին տեղը: Այս անգամ, անկախ տուրի մյուս պարտիաների արդյունքներից, նա վստահորեն զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Այս տարի առաջին անգամ հանգրվանելով ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում` Լևոն Արոնյանն այժմ լրջորեն սպառնում է սանդղակի առաջատարին` Մագնուս Կառլսենին:

3-րդ տուր

Արոնյան-Ռաջաբով 0,5:0,5
Կարուանա-Գելֆանդ 1:0
Հաշիմով-Նակամուրա 0,5:0,5
Գիրի-Նավարա 0,5:0,5
Իվանչուկ-Կարյակին 0,5:0,5
Կամսկի-Տոպալով 1:0
Վան Վելի-Կառլսեն 0,5:0,5

Մրցաշարային ամփոփիչ աղյուսակը

1. Արոնյան-9 միավոր
2. Կառլսեն-8
3. Կարուանա-8
4. Ռաջաբով-8
5. Իվանչուկ-7,5
6. Նակամուրա-7,5
7. Կամսկի-7
8. Կարյակին-6,5
9. Վան Վելի-5,5
10. Հաշիմով-5
11. Գելֆանդ-5
12. Տոպալով¬-5
13. Գիրի-4,5
14. Նավարա-4,5

Placeholder
Ռաջաբովի համար դժվար էր մտածել հաղթանակի մասին