Սլովակիայում վաճառվել է Հիտլերի պեյզաժը
Մշակույթ
09:10 30/01/2012

Սլովակիայում վաճառվել է Հիտլերի պեյզաժը

Ադոլֆ Հիտլերի «Գիշերային ծովը» նկարը կիրակի օրը վաճառվել է Սլովակիայում, աճուրդում 32 հազար եվրոյով:
Այս մասին հաղորդում է France-Presse-ը:

Փորձագետները ֆաշիստական առաջնորդի աշխատանքը գնահատել են 25 հազար եվրո, իսկ մեկնարկային գինը փակ աճուրդում եղել է 10 հազար եվրո: Նույն այդ աճուրդում ծրագրվում է վաճառել Պիկասոյի՝ 15 միլիոն եվրո գնահատվող կտավը:

Հիտլերի 1913 թվականին նկարած պեյզաժը վաճառքի է հանել սլովակ մի նկարչի ընտանիք: Հնարավոր է նա անձամբ է հանդիպել Հիտլերին Վիեննայում: 2011 թվականին սլովակյան աճուրդի տունը վաճառել էր Հիտլերի ևս մեկ կտավ՝ «Գաղտնի հանդիպումը» 10,2 հազար եվրոյով:

Ադոլֆ Հիտլերը մանկուց հրապուրված է եղել կերպարվեստով, անգամ փորձել է ընդունվել Վիեննայի գեղարվեստի ակադեմիա:

Placeholder
Սլովակիայում վաճառվել է Հիտլերի պեյզաժը