Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«The Guardian»-ը քննադատել է թագաժառանգ Էնդրյուին` դիկտատորների, այդ թվում` Ալիևի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար
Անգլիական «The Guardian»-ը հերթական անգամ քննադատել է Յորքի դուքս, թագաժառանգ Էնդրյուին` իրենց երկրներում մարդու իրավունքները ոտնահարող դիկտատորների հետ մոտ հարաբերություններ ունենալու համար:
Թերթի` «Արքայազն Էնդրյուի առևտրային առաքելությունների հետ կապված հարցեր» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է բացատրություններ տա, թե վերջին 6 ամիսների ընթացքում թագաժառանգն ինչ առևտրային առաքելություններով է հանդիպել 4 ավտորիտար պետությունների ղեկավարների հետ:
«The Guardian»-ի հոդվածը հրապարակել է «Ազադլիգը»:
Անգլիական թերթն ավելի վաղ մի քանի հոդվածներով անդրադարձել է Յորքի դուքս Էնդրյուի` Լիբիայի դիկտատոր Մուամմար Քադաֆիի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Մալայզիայի, Պանամայի, Մոնղոլիայի ղեկավարների հետ մութ առևտրային կապեր ունենալու փաստերին:
«The Guardian»-ը հայտնում է նաև անցյալ շաբաթ Դավոսի տնտեսական համաժողովում թագաժառանգ Էնդրյուի` մի քանի երկրների ղեկավարների հետ հանդիպելու մասին: Հոդվածի «Հանդիպում դիկտատորների հետ» ենթավերնագրի ներքո թերթը նշում է, որ թագաժառանգ Էնդրյուն Դավոսում հանդիպումներ է ունեցել Ինդոնեզիայի առևտրային պատվիրակության և Ադրբեջանի դիկտատոր Իլհամ Ալիևի հետ:
«Իսկ անցյալ տարի Էնդրյուն Բրիտանիայի բիզնես շահերի համար պատգամավորների շրջանում լոբբինգ է արել` ցուցարարներին խոշտանգումների ենթարկելու մեջ մեղադրվող ավտորիտար վարչակարգ ունեցող Ադրբեջանին»,- գրում է «The Guardian»-ը: