«Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդների խոսելաժամանակն ավելացվել է 10 անգամ
Տնտեսություն
11:57 01/02/2012

«Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդների խոսելաժամանակն ավելացվել է 10 անգամ

Փետրվարի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդները միևնույն ամսավճարի դիմաց ստանում են տասն անգամ ավելի շատ ներառված խոսելաժամանակ, ինչպես նաև կրկնակի արագ ինտերնետ:

Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ այժմ փաթեթում ներառված ներցանցային խոսելաժամանակը կազմում է 1000 րոպե, նախկին 100-ի փոխարեն: Իսկ ինտերնետի` ներբեռնման համար տրամադրվող արագությունը կազմում է 4 Մբիթ/վրկ, նախկին 2 Մբիթ/վրկ փոխարեն:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Placeholder
«Home-Zone Turbo» փաթեթի բաժանորդների խոսելաժամանակն ավելացվել է 10 անգամ