Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսպանական «Բարսելոնը» պլանավորում է առաջիկա ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը: TMW-ի տեղեկատվության համաձայն` կատալոնյան ակումբի ղեկավարներն արդեն առաջարկ են մշակում 28-ամյա հոլանդացու համար:
«Կապտանռնագույնները» ցանկանում են վան Պերսիի հետ պայմանագիր ստորագրել երեք տարի ժամկետով, իսկ նրա համար պատրաստ են վճարել 16 մլն եվրո:
«Բարսելոնից» բացի, վան Պերսիի ծառայություններով հետաքրքրված է նաև մադրիդյան «Ռեալը»:
Հիշեցնենք, որ «Արսենալի» ավագն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման և խփել 19 գոլ: