Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը մեկնաբանել է Եգիպտոսում տեղի ունեցած բռնությունները «Ալ-Մասրի»-«Ալ-Ախլի» ֆուտբոլային հանդիպումից հետո, որոնց արդյունքում 73 զոհ է եղել:
«Ես ցնցված եմ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձություններից,- Բլատտերի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:- Սարսափելի է, որ մեծ թվով ֆուտբոլասերներ զոհվել են կամ վիրավորվել: Իմ մտքերը հիմա զոհվածների ընտանիքների հետ են: Սա սև օր է ֆուտբոլի համար: Նման ողբերգությունը նույնիսկ պատկերացնելն է դժվար: Դա այլևս երբեք չպետք է կրկնվի»: