Բոստանջյանը դասը չի սովորե՞լ
Օրվա մամուլ
09:21 02/02/2012

Բոստանջյանը դասը չի սովորե՞լ

Անդրադառնալով ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանի երեկվա հայտարարությանը, ըստ որի` վերջիս ասել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, «Հայկական ժամանակը» նշում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը մեկնաբանելով Բոստանջյանի հայտարարությունը` ասել է. «Դա բացառապես պատգամավորի անձնական կարծիքն է, իսկ ինչ վերաբերում է տվյալ հարցի կապակցությամբ կուսակցության դիրքորոշմանը, այդ մասին պարոն Ծառուկյանը բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել խոսելու»:

Խոսքը նրա հայտնի «այդ մասին հաջորդ դասին» հայտարարության մասի՞ն է` թղթակցի հարցին` Գալստյանը պատասխանել է` այո: Գալստյանը դժվարացել է նշել, թե «հաջորդ դասը» երբ է լինելու:

Placeholder
Բոստանջյանը դասը չի սովորե՞լ