Մենդիետա. «Ամռանը Գվարդիոլան կարող է հեռանալ «Բարսելոնից»
Աշխարհում
14:47 02/02/2012

Մենդիետա. «Ամռանը Գվարդիոլան կարող է հեռանալ «Բարսելոնից»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստ Գաիսկա Մենդիետան չի կասկածում, որ արդեն մոտ ապագայում «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր ուժերը կփորձի մեկ այլ ակումբում:
«Նրա բարսելոնյան փուլը վաղ թե ուշ կավարտվի: Գվարդիոլան մեկն է նրանցից, ովքեր որոշում են կայացնում ճիշտ պահին:

Ես կարծում եմ, որ, որպես պրոֆեսիոնալի, նրան հետաքրքիր են նոր մարտահրավերները: Դա կարող է տեղի ունենալ ամռանը, կախված այն բանից, թե գործերն ինչ ընթացք կունենան մրցաշրջանի եզրագծում: Այսպես թե այնպես, շուտով Գվարդիոլային մենք կտեսնենք այլ ակումբում»,- Մենդիետայի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն:

Placeholder
Մենդիետա. «Ամռանը Գվարդիոլան կարող է հեռանալ «Բարսելոնից»