Orange-ն առաջարկում է Վրաստան զանգահարել 45 դրամ/րոպե սակագնով
Տնտեսություն
13:35 02/02/2012

Orange-ն առաջարկում է Վրաստան զանգահարել 45 դրամ/րոպե սակագնով

Orange-ն իր ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդներին առաջարկում է հատուկ 45 դրամ/րոպե սակագին` մինչև մարտի 31-ը Վրաստանում բնակվող իրենց ընկերների ու բարեկամների հետ զրուցելու համար:

Ընկերությունից մանրմասնում են, որ բաժանորդները կարիք չեն ունենա հավաքել որևէ լրացուցիչ կոդ այս հատուկ սակագնից օգտվելու համար, այլ պարզապես կհավաքեն Վրաստանի կոդը` +995 և իրենց ցանկացած հեռախոսահամարը:

Առաջարկը չի գործում ռոմինգում գտնվող բաժանորդների համար:
 

Placeholder
Orange-ն առաջարկում է Վրաստան զանգահարել 45 դրամ/րոպե սակագնով