Բեգլարյանն ազատվել է պաշտոնից
Օրվա մամուլ
09:49 02/02/2012

Բեգլարյանն ազատվել է պաշտոնից

ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը, ազատվել է Արարատի մարզի հարկայինի պետի պաշտոնից: aravot.am-ն այս հարցը ճշտել է ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից, որտեղ ասել են, թե Բեգլարյանը ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն, սակայն, ըստ աղբյուրի` վերադասը չի ցանկացել, որ նա այլեւս աշխատի: «Հայացքը» փորձել է Հերմինե Նաղդալյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին:

Placeholder
Բեգլարյանն ազատվել է պաշտոնից