Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ հետ չի կանգնի իր նախնական որոշումից` առաջադրվելու է մեծամասնականով, արդեն ընտրել է նաև ընտրատարածքը:
«Որոշումս ուժի մեջ է, և ես կամաց-կամաց ծանոթանում եմ բոլոր մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող թեկնածուների ցանկին»,-ասել է Կարապետյանը` չհերքելով, որ պատրաստվում է առաջադրվել Արարատի մարզում:
Թերթի հարցին, թե ի՞նչ ակնկալիքով է դնում իր թեկնածությունը մի մարզում, որտեղ, ըստ լուրերի, պատրաստվում է առաջադրվել նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, Կարապետյանը նշել է. «Ի՞նչ անենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ա, ինձ մրցակից կլինի»:
Նա նաև նշել է, որ բավարար թվով քվեներ ստանալու ակնկալիքներ ունի. «Եթե ակնկալիքներ չունենայի, խի՞ պետք ա դնեի, եթե դնում եմ, ուրեմն ակնկալիքներ ունեմ»: