Բերեզովսկին մեկնել է Իսպանիա
Աշխարհում
14:42 03/02/2012

Բերեզովսկին մեկնել է Իսպանիա

Այսօր Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստները մեկնել են Իսպանիա` մասնակցելու միջմրցաշրջանային 2-րդ ուսումնամարզական հավաքին: Թիմի կազմում հավաքին մասնակցում են 26 խաղացողներ, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հավաքը կավարտվի փետրվարի 15-ին, իսկ մոտակա ստուգողական հանդիպումը թիմը կանցկացնի արդեն առաջիկա երեքշաբթի: Դինամոյականների մրցակիցն այդ խաղում կլինի Չեխայի առաջնության առաջատար «Սպարտան»: Այս մասին գրում է «Դինամոյի» պաշտոնական կայքը:

Placeholder
Բերեզովսկին մեկնել է Իսպանիա