Չինական հատուկ համերգ` Հայաստանում
Մշակույթ
11:17 03/02/2012

Չինական հատուկ համերգ` Հայաստանում

Փետրվարի 13-ին` Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա չինական հատուկ համերգ Հայաստանում:

Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվագիտական համալսարանի լրատվության բաժնից հայտնում են, որ այս տարի Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում համերգային ծրագրով Երևան է ժամանելու ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը:

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է համերգ նրանց մասնակցությամբ:

Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը և ՀՀ-ում ՉԺՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Չանչունը: Կլինեն հյուրեր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատնից, Չինաստանից, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից և այլ հրավիրյալ հյուրեր:
 

Placeholder
Չինական հատուկ համերգ` Հայաստանում