Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ
Մշակույթ
16:40 03/02/2012

Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ

«Կոստա Կոնկորդիա» խորտակված զբոսանավում գտնվել է մոտ 6000 արվեստի աշխատանքներ: Associated Press-ի տվյալներով, առավել մեծ արժեք են ներկայացրել 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրային հավաքածուն, հիմնականում Կացուսիկի Խոկուսիայի (1760-1849 թթ) աշխատանքները:

Խորտակված նավում եմ մնացել նաև ինտերիերը զարդարող 19-րդ դարի բոհեմյան ապակե և հնաոճ այլ իրեր: Բացի դրանից, զբոսանավում են գտնվել նաև «Կոստա Կոնկորդիայի» ոսկերչական խանութների զարդերը և բազմաթիվ այլ արժեքավոր իրեր:

«Գանձերի որոնողների համար մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել թանկարժեք հագուստները, գինիների հավաքածուները և նավախցերում գտնվող սեյֆերի պարունակությունը: Գործակալության փոխանցմամբ, փորձագետները ենթադրում են, որ գողերը սկսելու են թանկարժեք իրերի որոնումներն այն բանից հետո, երբ դադարեն որոնողական աշխատանքները: Իտալական իշխանությունները գունվարի 31-ին հայտարարել են, որ դադարեցվում է որոնողական աշխատանքները:

Հիշեցնենք, որ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը` Տիրենեյան ծովում, Իտալիայի Տոսկանա նահանգին ափամերձ Ջիլյո կղզու շրջակայքում: Նավի վրա գտնվել է 4200 մարդ, հայտնաբերվել են 17 զոհվածների մարմիններ, 20 մարդ առայժմ համարվում է անհետ կորած:
 

Placeholder
Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ