ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին
Սպորտ
12:43 03/02/2012

ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին

ՖԻՖԱ-ն կարող է արգելել Եգիպտոսի ֆուտբոլային հավաքականին` մասնակցելու իր հովանու տակ անցկացվող միջազգային մրցաշարերին: Այս մասին հայտնում է «Times»-ը: Կազմակերպության կանոնադրության համաձայն` երկրի կառավարությունը չի կարող միջամտել ազգային ֆեդերացիայի ներքին գործերին, ինչպես եղել է Եգիպտոսի դեպքում:

Երեկ Եգիպտոսի վարչապետ Քամալ Ալ-Հանզուրին պաշտոնանկ է արել ֆուտբոլային ֆեդերացիայի ողջ անձնակազմին, որը, ի դեպ, մոտ ժամանակներս կհրավիրվի դատախազություն` ցուցմունքներ տալու ֆուտբոլային խաղից հետո տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

Placeholder
ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին