Էստեբան Գրաներո. « Մինչև մահ կհետևենք Մոուրինյոյին»
Աշխարհում
10:13 03/02/2012

Էստեբան Գրաներո. « Մինչև մահ կհետևենք Մոուրինյոյին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էստեբան Գրաներոն ժխտում է այն բոլոր խոսակցությունները, ըստ որոնց` ակումբի որոշ խաղացողներ բախվել են գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:

«Մոուրինյոն յուրահատուկ մարդ է: Նա հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում խաղացողների հետ: Մարզչի և ֆուտբոլիստների միջև հզոր կապ կա: Պորտուգալացու ազդեցությունը մեզ թույլ է տալիս բարձրանալ վեր: Մինչև մահ պատրաստ ենք հետևել Մոուրինյոյին և մինչև վերջ գնալ` նրա ցույց տված ճանապարհով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «Coal.com»-ը:
 

Placeholder
Էստեբան Գրաներո. « Մինչև մահ կհետևենք Մոուրինյոյին»