Մեսիտ Օզիլ. «Ուզում եմ մինչև կարիերայիս ավարտը խաղալ «Ռեալում»
Սպորտ
10:18 03/02/2012

Մեսիտ Օզիլ. «Ուզում եմ մինչև կարիերայիս ավարտը խաղալ «Ռեալում»

Գերմանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսուտ Օզիլը ցանկություն է հայտնել իր կարիերայի ողջ ընթացքում հանդես գալ «Արքայական ակումբում»: Այս մասին հայտնում է «Goal.com»-ը:

«Ֆուտբոլային ուղին անկանխատեսելի է, իսկ իմ առջև դեռ երկար խաղային տարիներ կան: Բայց եթե ամեն ինչ կախված լիներ ինձանից, ապա իմ կարերայի ավարտի նույնիսկ ամենավերջին հանդիպումը կցանկանայի անցկացնել «Ռեալի» կազմում: Հաճելի է լինել այս ակումբի մասնիկը, թեև այստեղ խաղալը շատ դժվար է: Անգամ աշխարհի ամենաուժեղ ֆուտբոլիստներին էլ սպասվում է հզոր մրցակցություն, և ոչ ոքի տեղը հիմնական կազմում չի կարող երաշխավորված լինել: Ակումբը մշտապես գտնվում է ճնշման տակ»,- խոստովանել է Օզիլը:


 

Placeholder
Մեսիտ Օզիլ. «Ուզում եմ մինչև կարիերայիս ավարտը խաղալ «Ռեալում»