Վենգերը բաց չի թողնի Արշավինին
Աշխարհում
17:59 03/02/2012

Վենգերը բաց չի թողնի Արշավինին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Բլեքբեռնի» հետ հանդիպումից առաջ ցանկություն է հայտնել բաց չթողնել ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինին: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք 30-ամյա կիսապաշտպանը կարո՞ղ է լքել ակումբը մինչև Ռուսաստանի տրանսֆերային պատուհանի փակումը, ֆրանսիացի մասնագետը պատասխանել է, որ չէր ցանկանա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի ավագն այս մրցաշրջանում կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում: Արշավինն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Անգլիայի առաջնության 18 հանդիպման և խփել է ընդամենը մեկ գնդակ:
 

Placeholder
Վենգերը բաց չի թողնի Արշավինին