«Ժողովուրդ». Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը
Օրվա մամուլ
09:46 04/02/2012

«Ժողովուրդ». Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը

«Ժողովուրդը» գրում է, որ օրերս հանդիպում է տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, թերթին հայտնի չէ, «թեեւ հասկանալի է, որ զրույցի հիմնական թեման վերաբերել է ներքաղաքական խնդիրներին»:

ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ասել է, որ նման հանդիպման մասին ինքը չգիտի: Թերթը հիշեցնում է, որ այսօրվանից Ռ. Քոչարյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, մեկնելու է Մոսկվա` «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու, եւ, ըստ թերթի, Երեւան կվերադառնա ՌԴ-ում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ավարտից հետո:

Placeholder
«Ժողովուրդ». Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը