Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին հույս ունի, որ հռոմեական ակումբի երկրպագուները թիմին չեն լքի դժվար պահին: Հիշեցնենք, որ հռոմեացիները երկրի առաջնությունում լավ մեկնարկից հետո արդեն անընդմեջ երկու խաղ է` չեն կարողանում հաղթել:
«Ես ֆանատներին խնդրում եմ չլքել թիմին, որովհետև միշտ նրանց օգնության ու աջակցության կարիքն ունենք: Հատկապես ուժեղ են երկրպագուներն օգնում մեզ ոչ հասարակ վիճակներում: Մենք միշտ ձգտում ենք վճարել նրանց մեր խաղով»,- Տոտտիի խոսքերը մեջբերել է tribalfootball.com-ը: