«Հայկական հաց»-ը` «Ռադոնեժ» կինոփառատոնի մրցանակակիր
Մշակույթ
10:45 06/02/2012

«Հայկական հաց»-ը` «Ռադոնեժ» կինոփառատոնի մրցանակակիր

Վաղը «Մոսկվայի տանը» տեղի կունենա «Հայկական հաց» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը և «Ռադոնեժ» 16-րդ միջազգային փառատոնում արժանացած արծաթե մեդալի հանձնումը «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում: Ֆիլմի հեղինակն է կինոռեժիսոր, սցենարիտ և պրոդյուսեր Արմեն Գասպարյանը, օպերատորը` Գագիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանում «Ռոսսատրուդնիչեստվո» գործակալությունից, որի աջակցությամբ էլ ֆիլմը ներկայացվել է այդ կինոփառոտոնին:

«Հայկական հացը» Հայաստանի քանդված եկեղեցիների, խաչքարերի մասին է, որոնք դատապարտված են անհետացման:

«Ռադոնեժ» կինոփառատանում ներկայացում են ռուսական և արտասահմանյան կինոններ, հեռուստա և ռադիո հաղորդումներ` հոգևոր թեմաներով:

Աղբյուրը նշում է, որ ֆիլմը ներկայացվել է նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Քրիստոնեական (կաթոլիկ) ֆիլմերի և հեռուստահաղորդումների միջազգային «Մագիֆիկատ» 7-րդ կինոփառատոնին:

«Հայկական հաց»-ն արժանացել է առաջին մրցանակի` ազգային պատմության ցավոտ թեմաները բացահայտելու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև Հունակաթոլիկ եկեղեցին ֆիլմն արժանացնում է հատուկ մրցանակի` ցեղասպանության ենթարկված հայ քրիստոնյաների հավատապահպանական արիության խորաթափանց վկայության համար:
 

Placeholder
«Հայկական հաց»-ը` «Ռադոնեժ» կինոփառատոնի մրցանակակիր