Իռլանդացին շարքից դուրս է եկել 1,5 ամսով
Աշխարհում
13:59 08/02/2012

Իռլանդացին շարքից դուրս է եկել 1,5 ամսով

«Նյուքասլի» հարձակվող Լեոն Բեստը ծնկի վնասվածքի պատճառով մոտ 6 շաբաթով դուրս է եկել շարքից: Իռլանդիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի հերթական տուրում «Աստոն Վիլլայի» հետ խաղում և խաղադաշտը լքել դեռ առաջին խաղակեսում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Բեստն անցկացրել է 18 հանդիպում և խփել 4 գոլ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
 

Placeholder
Իռլանդացին շարքից դուրս է եկել 1,5 ամսով