Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վաղը` ժամը 13:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էռատո թագուհի» սրահում կայանալու է Արիստակես Ղազինյանի հեղինակած «Полигон Азербайджан» գրքի բաց շնորհանդեսը:
Գրքի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից:
Արիստակես Ղազինյանի հեղինակած «Полигон Азербайджан» գիրքը ներկայացնում է առ այսօր էթնիկական ինքնագիտակցության բացակայության խնդրի առջև կանգնած Ադրբեջանական հանրապետության բնակչության և Ադրբեջանի հանրապետության կազմավորման ու զարգացման հիմնական առանձնահատկություններն ու օրինաչափությունները:
Հեղինակը նախաբանում գրում է. «1918 թ. մայիսին ադրբեջանական պետության հռչակումը գրեթե 20 տարով առաջ է անցել նույնանուն ազգի առաջացումից»: Խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային, քաղաքական և տնտեսական զարգացումների համատեքստում:
615 էջից բաղկացած գրքում մանրամասն ներկայացվում է տարբեր երկրների, կառույցների, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչների դերակատարությունը Ադրբեջանի Հանրապետության` որպես աշխարհաքաղաքական նախագծի կայացման և պաշտպանության գործում: Հատուկ ուշադրություն է հատկացվում «պանադրբեջանիզմի» գաղափարախոսության ձևավորման պատմությանը:
Գիրքը նախատեսված է ուսանողների, գիտական հաստատությունների և լայն լսարանի համար: