Հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի հարցը կորոշվի փետրվարի 29-ին
Սպորտ
16:04 09/02/2012

Հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի հարցը կորոշվի փետրվարի 29-ին

Միջազգային շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի հարցը կորոշվի փետրվարի 29-ին:
Հաստատվել է, որ «Օլիմպիադա-2012»-ը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի համաժողովը, կկայանան Ստամբուլում, օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ 2014 թ. ձմեռային Օլիմպիական խաղերի համար շախմատային հատուկ նախագիծ կմշակվի: Այդ նպատակով հատուկ կոմիտե է ստեղծվել:
 

Placeholder
Հավակնորդների մրցաշարի անցկացման վայրի հարցը կորոշվի փետրվարի 29-ին