Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«168 ժամի» տեղեկությունների համաձայն` Արագածոտնի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում իշխող ՀՀԿ-ն այս անգամ մեծամասնական ընտրակարգով կարող է պաշտպանել Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի թեկնածությունը: Մինչդեռ այդ նույն ընտրատարածքից նախորդ ընտրություններում մեծամասնականով պատգամավոր է դարձել ՀՀԿ մեկ այլ անդամ` Խաչիկ Մանուկյանը, ով թերթի թղթակցին ասել է, որ կրկին առաջադրելու է իր թեկնածությունը. «Բայց չառաջադրվելու պատճառ պետք է լինի: Ինչի՞ համար, վա՞տ ենք աշխատել: Ինչ արել ենք, կուսակցության համար ենք արել…թողել ենք մեր անձնական դիրքորոշումը, ընդունել ենք կուսակցական որոշումները»,- ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը: