Մարադոնա. «ԱՖԱ-ն պատրվակ գտավ` Կապելլոյից ազատվելու համար»
Աշխարհում
12:52 10/02/2012

Մարադոնա. «ԱՖԱ-ն պատրվակ գտավ` Կապելլոյից ազատվելու համար»

ԱՄԷ-ի «Ալ-Վասլ» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան չի կորցրել առիթը` Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Ֆաբիո Կապելլոյի հեռանալու փաստը մեկնաբանելու համար: Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը վստահ է, որ երկրի ֆուտբոլային ասոցիացիան իտալացի մասնագետին հատուկ նպատակով է մղել այդպիսի քայլի:

«Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Տերրիի գործն օգտագործեց որպես պատրվակ` Կապելլոյից ազատվելու համար: Նրանք դժգոհ էին Ֆաբիոյի աշխատանքից և համարեցին, որ ստեղծված իրավիճակը հիանալի հնարավորություն է` ստիպելու, որ նա հեռանա»,- Մարադոնայի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
 

Placeholder
Մարադոնա. «ԱՖԱ-ն պատրվակ գտավ` Կապելլոյից ազատվելու համար»