«Մուտքը՝ գրքովե. միջոցառումների շարք` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
Մշակույթ
12:23 11/02/2012

«Մուտքը՝ գրքովե. միջոցառումների շարք` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ

Մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքովե միջոցառումների շարքը:
Panorama.am-ը մշակույթի նախարարությունից տեղեկացավ, որ փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին կարող են մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:

Միջոցառումներին մասնակցելու պայմանները հետևյալն են` մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է ներկայացված ցուցակում առկա կազմակերպությունների դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Ձեր անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:

Մասնակցող կազմակերպությունների ցուցակում ընդգրկված են ինչպես երևանյան թանգարաններ, տուն-թանգարաններ, այնպես էլ մարզային: Թանգարանները բաց են ժ. 11:00-ից 16:30-ը: Թատերահամերգային կազմակերպություններում (նաև մարզային) այդ օրերին նույնպես իրականցվելու են մի շարք միջոցառումները:

Նշենք, որ փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Placeholder
«Մուտքը՝ գրքովե. միջոցառումների շարք` Գիրք նվիրելու օրվան ընդառաջ