Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամերիկացի զբոսաշրջիկը փորձել է բարձրանալ Քեոփսի բուրգի գագաթը: Սակայն նրա վերելքը կանխել են տուրիստական ոստիկանության աշխատակիցները, որոնք իջեցրել են վայ-ալպինիստին ճանապարհի կեսին: Իրավապահները հաղորդել են, որ երեկոյան նկատել են մարդու, ով փորձում էր մագլցել մոտ 140 մետր բարձրություն ունեցող ամենաբարձր բուրգի վրա:Կար ժամանակ, երբ յուրաքանչյուր ցանկացող կարող էր բարձրանալ Գիզայի բուրգերի վրա: Անցած դարերի ընթացքում շատ համարձակների հաջողվել է աշխարհի հրաշալիքը վերևից տեսնել:
Սակայն 1980-ական թվականներին Եգիպտոսի տուրիզմի նախարարությունն արգելել էր բարձրանալ բուրգերի վրա, այն բանից հետո, երբ մի քանի տուրիստներ վայր էին ընկել: