«Զվարթնոցը» բացել է դարպասները. Թռիչքներին խոչընդոտ չկա
Օրվա թեմա
11:30 11/02/2012

«Զվարթնոցը» բացել է դարպասները. Թռիչքներին խոչընդոտ չկա

Այս գիշեր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձյան առատ տեղումների հետևանքով հետաձգված թռիչքները սկսել են իրականացնել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց օդանավակայանի տեխնիկական մենեջեր Աշոտ Միրզոյանը:
«Վիճակն այստեղ հիմա նորմալ է, թռիչքուղին մաքուր է և թռիչքներն իրականացվում են ըստ չվացուցակի», -հավելեց Միրզոյանը:

Ընդհանուր առմամբ հետաձգվել է 10 չվերթ` դեպի Դուբայ, Պրահա, Ռուսաստան: Չվերթներին ուղևորները ընդհանուր առմամբ ստիպված են եղել սպասել 8 ժամ:

Դեպի Երևան չվերթների համար որպես պահեստային օդանավակայաններ ծառայել են Մինվոդիի, Թբիլիսիի և Իրաքի օդանավակայանները:
 

Placeholder
«Զվարթնոցը» բացել է դարպասները. Թռիչքներին խոչընդոտ չկա