Կոալիցիան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածության է եկել
Քաղաքական
12:17 13/02/2012

Կոալիցիան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածության է եկել

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարների մասնակցությամբ քաղաքական կոալիցիայի նիստ: Այդ մասին տեղեկացնում են Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, կոալիցիոն կողմերը քննարկել և արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում և քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը:

Կարևորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության և կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը:
 

Placeholder
Կոալիցիան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պայմանավորվածության է եկել