Էրդողանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհում
11:27 13/02/2012

Էրդողանը դուրս է գրվել հիվանդանոցից

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 10-ին աղեստամոքսային համակարգի երկրորդ վիրահատությունը տանելուց հետո նախօրեին հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ»(Cumhuriyet) պարբերականը:

Ըստ աղբյուրի`Թուրքիայի կառավարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Էրդողանի 30 րոպե տևողությամբ վիրահատությունը հաջող է անցել և վարչապետի առողջական վիճակը գերազանց է:

Հիշեցնենք, 2011-ի նոյեմբերի 26-ին Էրդողանը վիրահատվել էր աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունենալու պատճառով և օրերս արված վիրահատությունը նախորդի երկրորդ և վերջնական փուլն էր:

Placeholder
Էրդողանը դուրս է գրվել հիվանդանոցից