Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քիչ ժամանակ է մնացել մինչև Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես մարզաշխարհում, այնպես գործարար շրջանակներում: Այս միջոցառման ընթացքում գովազդային հոլովակների ցուցադրումը բավական թանկ հաճույք է գործարարների համար: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան ԶԼՄ-ները, 4 տարի առաջվա համեմատությամբ գովազդի ցուցադրման արժեքը կրկնակի աճել է: Մասնավորապես` «Եվրո-2012»-ի ժամանակ գովազդի ցուցադրման 1 րոպեն կարժենա 370 հազար դոլար:
Զեղչեր կկիրառվեն այն դեպքում, եթե գովազդատուն բոլոր 31 հանդիպման ժամանակ նվազագույն 30 վրկ տևողությամբ գովազդ պատվիրի: Այս դեպքում կգործի 36 % զեղչ: Կա նաև 15 % զեղչ` պայմանավորված այն հանգամանքով` արդյոք բլոկի ներսում գովազդը երբ կցուցադրվի` սկզբո՞ւմ, թե՞ վերջում: