Orange-ի բաժանորդները կարող են ուղարկել անսահմանափակ թվով անվճար MMS-ներ
Տնտեսություն
17:58 13/02/2012

Orange-ի բաժանորդները կարող են ուղարկել անսահմանափակ թվով անվճար MMS-ներ

Երիտասարդության, գեղեցկության և սիրո տոներին ընդառաջ Orange-ը ձայնային ծառայությունների իր բոլոր բաժանորդներին առաջարկում է մինչև մարտի 8-ն անվճար MMS-ներ ուղարկել Orange-ի բոլոր բաժանորդներին` կիսվելով լավագույն պահերով ու զգացմունքներով:

Ավելին, Orange Աշխարհ WAP պորտալը և բաժանորդների հեռախոսի մենյուից հասանելի Իմ Orange էջը թարմացվել են տոնական բովանդակութամբ:

Ընկերությունից հայտնում են, այստեղից կարելի է բեռնել հատուկ թեմատիկ բովանդակություն` նկարներ, անիմացիաներ, զանգեր, java հավելվածներ և այլն, ինչպես նաև վերջիններս ուղարկել մտերիմներին անվճար MMS-ի միջոցով:

 

Placeholder
Orange-ի բաժանորդները կարող են ուղարկել անսահմանափակ թվով անվճար MMS-ներ