Հյուսթոնի անվամբ հարյուրավոր դոմեններ են գրանցվել համացանցում
ՏՀՏ-ն Հայաստանում
15:22 13/02/2012

Հյուսթոնի անվամբ հարյուրավոր դոմեններ են գրանցվել համացանցում

Համացանցից օգտվողները հարյուրից ավելի դոմեններ են գրանցել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի անունը, գրում է «Ռոսբալթ» գործակալությունը: Տեղեկատվության համաձայն, նորաստեղծ դոմենները, ինչպես օրինակ  WhitneyHoustondiedat48.com-ը, մեծ արժեք չունեն, այնուհանդերձ, հավելյալ գումարներ են ապահովել դրանց վաճառքով զբաղվող ընկերություններից: Նշվում է նաև, թե Հյուսթոնի անվամբ որոշ դոմեններ արդեն վաճառքի են հանվել Ebay.com. խոշորագույն ինտերնետ աճուրդում:

Այստեղ, WhitneyHoustonHeartAttack.com դոմենն, օրինակ, արժի մոտ $21 մլն., իսկ InMemoryofWhitneyHouston.com դոմենը ձեռք բերել ցանկացողները ստիպված են վճարելու $990 հազար:

Հիշեցնենք, հոլիվուդյան հայտնի աստղ Ուիթնի Հյուսթոնին մահացած էին հայտնաբերել փետրվարի 12-ին սեփական լոգարանում: Ենթադրավում է, որ երգչուհին կորցրել է գիտակցությունը, իսկ հետո խեղդվել:

Placeholder
Հյուսթոնի անվամբ հարյուրավոր դոմեններ են գրանցվել համացանցում