ՀԱԿ-ի հետևողական անհետևողականությունը
Օրվա մամուլ
09:52 15/02/2012

ՀԱԿ-ի հետևողական անհետևողականությունը

«ՀԱԿ-ը Հրազդանի ու փետրվարի 12-ին տեղի ունեցած ևս 38 համայնքների ՏԻՄ ընտրությունների արդյունքները պահանջում է ճանաչել անվավեր, շեշտում է պայքարելու իր վճռականության մասին, իշխանություններին մեղադրում է «հերթական ընտրագողության» մեջ եւ այլն։ Եվ ահա, այդ իրավիճակում ՀԱԿ-ը հայտարարում է, թե... հետաձգում է փետրվարի 17-ին նախատեսված իր իսկ հրավիրած հանրահավաքը»,-հարցին անդրադարձել է «Հայոց աշխարհը»:

«Շատ հետևողական անհետևողականություն է սա։ Միաժամանակ նման տարտամ «մարտավարությունը» պարզորոշ ցույց է տալիս, որ ՀԱԿ-ի վերնախավն ուղղակի խորը ինքնահիասթափության մեջ է Հրազդանի ընտրություններից։ Նրանց երևի թվացել է, որ իրականությունը հենց այնպիսին է, ինչպես իրենք դա ներկայացնում են յուրայինների հետ զրույցներում ու իրենց համակրող ԶԼՄ-ներում»։

Ի դեպ, թերթը տարօրինակ է համարում, որ ՀԱԿ առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանն այդպես էլ չգնաց Հրազդան, ասենք՝ փետրվարի 10-ին, իր մերձավոր զինակից Ս.Միքայելյանի ամփոփիչ ու գլխավոր նախընտրական հանրահավաքին մասնակցելու։ «Ի վերջո, դա ի՞նչ ջանքերի կենտրոնացում է, երբ ՀԱԿ առաջնորդը, իրենց սիրած ժարգոնային արտահայտություններով ասած՝ «յան տված է մնում»»։

Placeholder
ՀԱԿ-ի հետևողական անհետևողականությունը